Վերապատրաստումներ

 

ՊԱԿՏ ծրագրի նպատակն է ԵՄ և կովկասյան տարածաշրջանի գործընկեր հաստատությունների աշխատակիցների շրջանում զարգացնել ծրագրեր մշակելու կարողություններ՝ բազմազգային վերապատրաստման օգնությամբ: Այդ նպատակով ծրագրի մշակման առաջին այդտեսակ վերապատրաստումը անցկացվեց կովկասյան գործընկեր հաստատությունների համար՝ կիրառելով ծրագրային ղեկավարման առկա գործիքներ:

Առաջին՝ վերապատրաստողին վերապատրաստելու դասընթացը տեղի ունեցավ Վրաստանի Թբիլիսի քաղաքում՝ «Վրաստան համալսարանում», 2014թ. սեպտեմբերի 23-25 ընկած ժամանակահատվածում: Դասընթացին ներկա էին ընդհանուր թվով 30 մասնակիցներ՝ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից:

Այս վերապատրաստման նպատակն էր գործընկեր հաստատությունների ապագա վերապատրաստողներին ներկայացնել վերապատրաստողին վերապատրաստելու ծրագիրը: Մասնակիցները քննարկեցին ծրագրի մշակման հիմնական սկզբունքները և այն, թե ինչպես կարող են կովկասյան տարածաշրջանում գործածվել առկա խթանիչ գործիքները՝ թիրախային խմբերի համար նախատեսված վերապատրաստումների ժամանակ: Ինտերակտիվ մեթոդների օգնությամբ  բոլոր մասնակիցները ընկալեցին ծրագրային գործիքների էությունը: Մասնակից խմբերի թվում էին կովկասյան տարածաշրջանի փորձառու գիտահետազոտողներ, ծրագրային գործընկերներ և կովկասյան համալսարանների աշխատակազմի անդամներ, ովքեր ապագայում կարող են հանդես գալ որպես երիտասարդ գիտահետազոտողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների հիմնական թիրախային խմբերի վերապատրաստողներ:

Այժմ, երբ արդեն ապագա վերապատրաստողները վերապատրաստվել են, կկազմվի վերոնշյալ խմբերի համար նախատեսված ծրագրային պլան՝ ուղղված միջազգային ծրագրի մշակմանը: Ընդհանուր թվով 18 վերապատրաստումներ կիրականացվեն ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար: Դեմառդեմ վերապատրաստումները կանցկացվեն վերապատրաստողին վերապատրաստելու ծրագրի մեկ ԵՄ գործընկերոջ (վերապատրաստողի և մեկ տեղական գործընկերոջ) վերպատրաստողի կողմից: Վերապատրաստումը նախատեսված կլինի յուրաքանչյուր երկրից 15-20 մասնակիցների համար: Վերապատրաստման ծրագիրը ներառում է նաև նույնօրինակ ղեկավարման ծրագիր:

Եթե Դուք հետաքրքրված եք ՊԱԿՏ-ի շրջանակում անցկացվելիք վերապատրաստումներով և ցանկանում եք մասնակցել դրանց, ապա դիմե՛ք մեզ:

Photo