Ղեկավարում/ՈՒղղորդում

Երիտասարդ մասնագետների վերա-պատրաստումներին զուգահեռ  ՊԱԿՏ ծրագիրը առաջարկում է նաև  Ղեկավարման ծրագիր:  Կարիերայի ղեկավարումը մեծապես կարևորելով միջազգային կապերը, բաղկացած է տարբեր փուլերից.

  1. Կապերի ստեղծում,
  2. Պայմանագրերի կնքում բանակցությունների միջոցով,
  3. Թիրախային (ղեկավարման ներքո գտնվող) անձի զարգացում,
  4. Կապերի զարգացում:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել թիրախային անձանց ակադեմիական կարիերայի զարգացման, խրախուսել նրանց՝ փոփոխություններ մտցնելու  աշխատանքային հեռանկարների, հմտությունների ու գործունեության ձևերի շրջանակում:

Ղեկավարման համակարգի գործունեությունն էլ ավելի կկարևորվի ՊԱԿՏ-ի հարթակի և դրա ցանցային հատվածի միջոցով: Ղեկավարման ծրագրի անդամները հարթակի միջոցով կարող են կազմակերպել առանձին և խմբային ֆորումներ, անցկացնել բաց քննարկումներ, ներբեռնել տարբեր փաստաթղթեր:

Եթե Դուք մասնագիտացված ծրագրային ղեկավար եք, կարող եք ներգրավվել այս գործընթացում: Այս կերպ Դուք.

  • Կստեղծեք կապեր արևելյան երկրների հետ,
  • Կօգնեք ձեր երիտասարդ գործընկերներին՝ դաս քաղել Ձեր փորձից և զարգացնել իրենց հմտությունները հենց այս բնագավառում

Եթե Դուք հետաքրքրված եք ղեկավարման այս գործընթացով, ապա դիմե՛ք ՊԱԿՏ ծրագրի թիմին: