Հարթակ

ՊԱԿՏ ծրագիրը մշակում է մի հարթակ, որը հասանելի կլինի բոլորին և նախատեսված կլինի այն երիտասարդ հետազոտողների, դասախոսների, ասպիրանտների, ուսանողների և միջազգային ոլորտում աշխատողների համար, ովքեր հետաքրքրված են ծրագրային ղեկավարմամբ: Նպատակն է խթանել վերոնշյալ անձանց մասնակցությունը նոր ծրագրային առաջարկներ կազմելու գործընթացին: Հարթակն ունի հատուկ  գործիքներ և օգտատիրոջը հնարավորություն է տալիս ուսումնասիրել, տեղեկանալ, տարածել համապատասխան նյութերը և միևնույն ժամանակ մասնակցել հարթակի բովանդակային պարունակության ստեղծմանը: Հարթակը կունենա հետևյալ հիմնական առանձնահատկությունները.  տեսաձայնային գիտաժողով անցկացնելու հնարավորություն, օգտատիրոջ աշխատանքային սեղանի ցուցադրման հնարավորություն (desktop sharing), աշխատանքային գրատախտակներ (whiteboards), շնորհանդեսների տեղադրում, էլեկտրոնային ուսուցման հնարավորություններ և այլն: Հարթակում հասանելի կլինեն ուսուցման շուրջ 20 բազմագործառութային օբյեկտներ:

Հարթակից օգտվողները կզարգացնեն իրենց հմտությունները հետևյալ բնագավառներում.

  • Ծրագրային գաղափարների ձևավորում տրամաբանական շրջանակի կամ մոդելի միջոցով
  • Ծրագրային գործունեության պլանավորում, կազմակերպում և նկարագրում
  • Քննարկում՝ նվիրված որակի վերահսկմանն ու գնահատմանը
  • Ծրագրային հաղորդակցում
  • Միջմշակութային հարցեր

Հետևե՛ք կայքին: Հարթակը շուտով հասանելի կլինի համացանցային տիրույթում: