Ծրագրի մասին

Վերջին տարիներին կովկասյան տարածաշրջանի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) պետական և մասնավոր համալսարաններում գիտական հետազոտության ու զարգացման բնագավառներում զգալի տեղաշարժեր չեն նկատվում: Այս համալսարանները ստիպված են իրենց գիտահետազոտական ծրագրերը ֆինանսավորել արտաքին աղբյուրների միջոցով: Համալսարանների գիտահետազոտական ներուժը հիմնականում թույլ է, քանզի շարունակաբար ուշադրության կենտրոնում գտնվել է ուսուցումը: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ասպիրանուրայում, դոկտորանտուրայում ուսանողների մեծամասնությունը ինքնաֆինանսավորմամբ է ծավալում իր գիտահետազոտական գործունեությունը:

Եվրոպական համալսարաններում ավելի ու ավելի մեծ ջանքեր են ներդրվում՝ առաջարկելու զարգացման ծրագրեր, ինչպես նաև անցկացնելու վերապատրաստումներ և սեմինարներ՝ նախատեսված հետազոտող ուսանողների համար: Նպատակը մեկն է. ասպիրանտներին, երիտասարդ հետազոտողներին և դասախոսներին սովորեցնել, թե ինչպես դիմել գիտահետազոտական ոլորտների զարգացմանն ուղղված միջազգային ֆինանսավորման ծրագրի: Նրանք այս կերպ տեղեկացվում են ծրագրի մշակման, իրենց իսկ հետազոտությանն ու զարգացմանն առնչվող գաղափարների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման մասին: Եվրոպական հանձնաժողովը հսկայական ջանքեր է ներդրել՝ մշակելու գործիքներ, որոնք կաջակցեն ծրագրերի հեղինակներին և նաև նրանց, ովքեր դիմելու են այդ ծրագրերին: Այս օժանդակությունը ակնհայտ կլինի հատկապես միջազգային կամ Եվրոպական ձևաչափով ծրագրերի մշակման և ղեկավարման գործընթացում (օրինակ՝ հարատև կրթության ծրագրերի մշակման համար նախատեսված գործիքների ձեռնարկ):  Ծրագրային մշակման այս գործիքները երբևէ չեն փոխանցվել կովկասյան տարածաշրջանին, չնայած դրանք մեծ հնարավորություն են ստեղծում հզորացնելու կովկասյան տարածաշրջանի գիտահետազոտական ներուժն ու միջազգային կապերը:

ՊԱԿՏ ծրագրի հիմնական նպատակն է կովկասյան տարածաշրջանին փոխանցել այն առկա գիտական ներուժը, որը, ծրագրային մշակման հեղիանակներին աջակցելու նպատակով, ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից, ինչպես նաև օժանդակել կարողությունների զարգացմանն ու կովկասյան համալսարաններում միջազգային կապերի ընդլայնմանը:

Կովկասյան տարածաշրջանը կարևորելու պատճառը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կունենան մշակված ազգային առաջնահերթություններ՝ ուղղված միջազգային կապերի ամրապնդմանը: Միջազգային ծրագրի մշակումն ու դրամաշնորհային ծրագիր գրելու հմտությունները դիտվում են որպես ապագայում բազմազգ ակադեմիական ծրագրերի մշակման հիմք: ՊԱԿՏ ծրագիրը նպատակ է հետապնդում այս երկրների երիտասարդ գիտահետազոտողներին փոխանցելու այնպիսի գործիքներ, որոնց օգնությամբ նրանք կհասկանան, թե ինչպես զարգացնել իրենց ծրագրային գաղափարները՝ ուղղված նոր ծրագրերի մշակմանը: