Գործընկերներ

Ստորև ներկայացված է տեղեկատվություն ՊԱԿՏ ծրագրի գործընկերների մասին:

   

Դավիդ Տվիլդիանիի անվան բժշկական համալսարան
Սերգո Տապագարի
tempus.pact@gmail.com

 

Դավիդ Տվիլդիանիի անվան բժշկական համալսարանը  (մինչև 2011թ -ը՝ AIETI բժշկական դպրոց) հիմնադրվել է 1991 թվականին: Համալսարանում առաջին ընդունելությունը կազմակերպվել է 1992-1993 ուստարում: Այն Վրաստանում բարձրագույն բժշկական կրթություն ապահովող առաջին հասատություններից մեկն է: Համալսարանին կից գործում է AIETI բժշկական դպրոցը, հասարակական առողջապահության դպրոցը, որոնք առաջարկում են տարբեր կրթական  ծրագեր: Համալսարանն առաջարկում է նաև մագիստրատուրայի կրթական ծրագրեր առողջապահության և կենսաբժշկության  բնագավառներում:

 

Կիրառական գիտությունների Բուրգենլենդ համալսարան
Աննե Կալասչեկ
anne.kalaschek@fh-burgenland.at

Կիրառական գիտությունների Բուրգենլենդ համալսարանի երկու կամպուսները, որոնք գտնվում են Այզնշթաթում և Փինկաֆելդում տեղակայված են Եվրոպայի կենտրոնում՝ առաջարկելով յուրօրինակ միջմշակութային կրթական հնարավորություններ:

Ուսանողներին առաջարկվում են բակալավրիատի 8 և մագիստրոսական 12 ծրագրեր հետևյալ 5 բնագավառներում.

Բիզնես գիտություններ  /կիզակետում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպա/
ՏՏ և տեղեկատվության կառավարում
Սոցիալական աշխատանք
Էներգիա և շրջակա միջավայրի կառավարում
Առողջապահություն

Մենք հիմնական շեշտը դնում ենք մեր ծրագրերում միջազգային ասպեկտների ներմուծման վրա: Մեզ համար հատկապես կարևոր է կենտրոնանալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջանների վրա, քանի որ վերջիններս բավականին խոստումնալից տարածաշրջաններ են: Մենք ուսանողներին առաջարկում ենք նաև միջսահմանային դասընթացների, գիտահետազոտության և ինքնազարգացման լայն հնարավորություններ, խորհրդատվական ծառայություններ և այլ կրթական ծրագրեր՝ համագործակցելով 70 գործընկեր համալսարանների և շուրջ 400  ձեռնարկությունների հետ ողջ Եվրոպայում:

դիե Բերատեր

Բիենզլե Հոլգեր
H.Bienzle@dieberater.com

Die Berater-ը չափահասների համար կրթություն ապահովող ավստրիական կազմակերպություն է ՝ հիմնադրված 1998 թվականին: Մենք առաջարկում ենք վերապատրաստումներ, դասընթացներ և սեմինարներ՝ բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված չափահասներին հետաքրքրող բազմապիսի թեմաներով. ծրագրային հմտություններից մինչև լեզվական դասընթացնե, վեբինարներ տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ: Այժմ, ՊԱԿՏ ծրագրի շրջանակում մենք առաջարկում ենք ծրագրի մշակում և ծրագրի կառավարում թեմաներով վերապատրաստում: Շուրջ   20.000 մարդ մասնակցում է Die Berater-ի ծրագրերին ամեն տարի:

Սպոլեժնա կիրառական գիտությունների ակադեմիա
Ջոհաննա Սժցզեչնսկա
jszczecinska@spoleczna.pl

 

SAN (Spoleczna Akademia Nauk)-ը մասնավոր համալսարան է, որը գտնվում է Լեհաստանի երրորդ ամենամեծ քաղաքում: SAN-ը հիմնադրվել է 1995 թվականի հունվարին՝ լեհ մանկավարժների ասոցիացիայի կողմից: Ներկայումս ակադեմիայում ներգրավված են 20.000  ուսանողներ: SAN-ը առաջարկում է PhD, մագիստրոսական և բակալավրիատի ծրագրեր, ինչպես նաև մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ՝ ամենօրյա, երեկոյան կամ ոչ աշխատանքային օրերի կտրվածքով կամ հեռակա ուսուցման հիմունքներով: SAN-ը ակտիվ է գիտահետազոտության, ազգային և միջազգային կոնֆերանսների կազմակերպման և գիտահրատարակչության ոլոտներում:

Սկսած 2005 թվականից համալսարանն ակտիվորեն ներգրավված է ԵՄ կրթական ծրագրերում՝ որպես համակարգող և գործընկեր բուհ: 2005 թվականից համալսարանում գործում է ֆինանսական միջոցների խթանման /ֆանդռեյզինգ/ բաժինը (4 անձ մշտական աշխատակազմով): Այս բաժինը պատասխանատու է ԵՄ ծրագրերի ստեղծման և կառավարման համար: 2005 թվականից սկսած այս բաժինը առնչվում է ԵՄ 62 տարբեր ծրագրերի հետ:

Համալսարանական քոլեջ կապիտալ
Ջոնի Բալթերշեն
joba@ucc.dk

Համալսարանական քոլեջ կապիտալը (University College Capital)-ը հիմնադրվել է  2007 թվականին և ներկայացնում է հնագույն բաձրագույն կրթության և 21-րդ դարի որակյալ բարձրագույն կրթության պահանջների մեկտեղումը: Հետբուհական կրթությունը, հարատև կրթությունը, կիրառական հետազոտությունը և մասնագիտական զարգացումը, միջազգային, ակադեմիական հաաբերությունների ստեղծումը հանդիսանում են  Համալսարանական քոլեջ կապիտալի առաջնային նպատակ՝ ուղղված կրթական ծրագրերի որակի բարելավմանը: Համալսարանական քոլեջ կապիտալը ներառված է Եվրոպական միջազգայնացման ծրագրերում և իրականացնում է մասնագիտական զարգացման գործունեություն՝ ՀԿ-ի և զարգացող երկրներում խորհրդատվական աշխատանքների իրականացման միջոցով:

ԵՄՑԵՆ
Կարմե Րոյո
office@eucen.eu

EUCEN-ը միջազգային հասարակական ոչ առևտրային ասոցիացիա է ՝ հիմնադրված 1991 թվականին և հաստատված Բելգիայի օրենսդրությամբ: Ներկայումս ասոցիացիան ունի 185 անդամ՝  34 երկրներում, ովքեր ակտիվորեն ներգրավված են համալսարանի հարատև կրթության զարգացման գործընթացում: Այն ներառում է հարատև կրթության 17  ազգային ցանցեր Եվրոպայում և  8 ասոցիացիաներ, որոնք զաղվում են չափահասների կրթությամբ:

EUCEN-ը մեծ փորձ ունի միջազգային ծրագրերի կառավարման ոլորտում:  EUCEN-ի հիմնական դերը ՊԱԿՏ ծրագրում առնչվում է ծրագրի մասին ինֆորմացիայի տարածմանը (dissemination):

Գավառի պետական համալսարան
Արսեն Ապրոյան
aproyan@list.ru

Գավառի պետական համալսարանը Գեղարքունիքի մարզում միակ բուհն է և իրականացնում է կրթական ծրագրեր սոցիալական գիտությունների և բնագիտության ոլորտում:

Բուհի գործունեությունը ներառում է.

  1. Բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում
  2. Գիտահետազոտություն
  3. Ուսանողների համար կրթական գործընթացի կազմակերպում
  4. Համալսարանի գործունեության կառավարում
  5. Հանրային կապեր

ԳՊՀ-ն բարձրագույն կրթություն է ապահովում բակալավրի և մագիստրատուրայի կրթական աստիճաններում: Գավառի պետական համալսարանում գործում է  կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը: Բուհում գործում են հետևյալ ֆակուլտետները. Բանասիրական, Բնագիտական, Հումանիտար մասնագիտությունների, Տնտեսագիտական և Հեռակա ուսուցման ֆակուկտետներ: Բուհի կառավարումը իրականացվում է Համալասարանի Խորհրդի, գիտխորհրդի, Ռեկտորատի և ֆակուլտետի խորհրդի կողմից: ԳՊՀ-ն անցկացնում է ամենամյա գիտական կոնֆերանսներ և հրատարակում է գիտական հոդվածների ժողովածու ամեն տարի:

Համալսարանն ունի հետևյալ ստորաբաժանումները. Ակադեմիական քաղաքականության վարչություն, Հանրության հետ կապերի և լրատվության բաժին, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին: Գրադարանը և ընթերցասրահը սպասարկում են ոչ միայն բուհի ուսանողներին և դասախոսներին, այլ նաև՝ տարածաշրջանի ողջ բնակչոթյանը:

Երևանի պետական համալսարան
Ալեքսանդր Մարգարով
amarkarov@ysu.am

Երևանի պետական համալսարանը հիմանդրվել է 1919 թվականին: Ներկայումս բուհի  19 ֆակուլտետներում սովորում են ավելի քան 19.500 ուսանողներ: Բուհը ունի համագործակցության ավեի քան 240 պայմանագրեր՝ կնքած տարբեր միջազգային գործընկեր համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ: Երկկողմանի համագործակցությունից բացի, ԵՊՀ-ում ամեն տարի իրականցվում են ավելի քան 50 միջազգային դրամաշնորհային ծրագրեր: ԵՊՀ-ն Erasmus-Mundus External Cooperation ծրագրի կոնսորցիում անդամ է: Վերջին տարիներին ԵՊՀ-ն իրականացնում է տարբեր TEMPUS ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համալսարանի կառավարումը, միջազգայնացումը, որակի ապահովումը, մշակված և թարմացված կրթական ծրագրերը և այլն:

Բաքվի պետական համալսարան
Տերանե Մահմուդովա

terane_melody@yahoo.com

Բաքվի պետական համալսարանը՝ հիմնադրված 1919 թվականի սեպտեմերի 1-ին, Ադրբեջանի ամենամեծ և ամենահին համալսարանն է: Նեկայումս համալսարանն ունի 17 ֆակուլտետներ՝ շուրջ 16.000 ուսանողներով: Այսօր Բաքվի պետական համալսարանն առաջարկում է բակալավրի 55 և մագիստրատուրայի 153  կրթական ծրագրեր: Համալսարանի աշխատակազմը ներառում է ավելի քան  3000 պրոֆեսորներ, դասախոսներ և տեխնիկական կազմի անդամներ: ԲՊՀ-ն շարունակաբար ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը: Այսօր ԲՊՀ-ն անդամ է մի շարք հեղինակավոր ասոցիացիաների, ինչպես օրինակ, Եվրասիայի համալսարանների ասոցիացիան, Սևծովյան համալսարանների ցանցը և Կասպից ծովի պետությունների համալսարանների ասոցիացիան: ԲՊՀ-ն ձգտում է էլ ավելի ընդլայնել իր համագործակցությունը միջազգային կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ՝ համալասարանում առկա  207 փոխըմբռնման հուշագրերով և համագործակցության պայմանգրերով հանդերձ:

Վրաստանի համալսարան
Կետեվան Բոիկո
ketevan.boiko@ug.edu.ge

Վրաստանի համալսարանը բարձր վարկանիշ ունեցող հավատարմագրված մասնավոր բարձրագույն կրթության հաստատություն է, որը գտնվում է Թբիլիսիում, Վրաստանում: Համալսարանը հիմնադրվել է 2004 թվականին՝ երեք պրոֆեսոր կանանց կողմից: Այն երկրում առաջին բուհն է, որը ստանում է ֆինանսավորում Արտասահմանյան մասնավոր ներդրման կորպորացիայից (OPIC)՝ իր ենթակառուցվածքների բարելավման և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցման նպատակով: Վրաստանի համալսարանը հիմնել է լաբորատորիաներ, գրադարան, ՏՏ լսարաններ, սիմուլյացիա դատասենյակ և հիվանդանոց՝ ստեղծելով հարմարավետ կրթական միջավայր, որտեղ ուսանողները կարող են ստանալ տեսական գիտելիքներ  և զարգացնել գործնական հմտություններ: Համալսարանում սովորում են շուրջ 4500 ուսանողներ, այդ թվում նաև՝ միջազգային ուսանողներ: Վրաստանի համալսարանը գիտահետազոտակենտրոն այն սակավաթիվ համալսարաններից է, որը ներառված է Tempus, Erasmus Mundus և այլ կրթական ծրագրերում:

2014 թվականին Վրաստանի համալսարանը նշեց իր հիմնադրման տասնամյակը: Այս տարիների ընթացքում ՎՀ-ի մշտական նպատակն է եղել զարգացնել և կիրառել բարձրագույն չափանիշներ ակադեմիական մակարդակում, ինչպես նաև՝ ուսանողների շրջանում՝ ի նպաստ թե՛ Վրաստանի, թե՛ միջազգային ուսանողների:

Այսօր մենք հպարտանում ենք մեր համալսարանի կողմից մատուցված  կրթության, մեր ենթակառուցվածքների և ընդհանրապես, գիատհետազոտության և բոլոր ծառայությունների որակով:

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան
Թեա Գերգեդավա
Tea.gergedava@tsu.ge

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը՝ հիմնադրված 1918 թվականին, առաջին վրացական համալսարանն է և առաջին բուհը Հարավային Կովկասում: Համարվելով գիտության և կրթության սպիտակ տաճար, համալսարանը մշտապես կարևոր դեր է խաղացել Վրաստանի հասարակության կյանքում: Թբիլիսիի պետական համալսարանն ունի պատմական առաքելություն՝ խթանել դեմոկրատական հասարակության զարգացումը և ամրապնդել կապը միջազգային համայնքի հետ՝ իր ուսանողների կողմից ստեղծված արդյունքով և միջազգային գիտակրթական համագործակցության միջոցով: Այսօր համալսարանի հիմնական ուղությունները, սկզունքներն ու բարեփոխումներն առավելագույնս հստակեցված են և նպաստում են համալսարանի զագացմանը՝ համալասարանին ուղղորդելով դեպի Եվրոպական բարձրագույն  կրթության տարածաշրջան:

Ղազարի համալսարան
Ռազիա Իսաևա
risayeva@khazar.org

Ղազարի համալսարանը՝ հիմնադրված 1991 թվականին, առաջին մասնավոր բուհն է Ադրբեջանում: Այն նաև առաջին բուհն է, որը հաղթահարեց սովետական կրթության պատնեշը և ներդրեց կրեդիտային մոդելը /ինչպես հյուսիսամերիկյան համալսարաննները/: Համալսարանում դասավանդման հիմնական լեզուն անգլերենն է: Համալսարանն ունի  4 կից վարժարաններ՝ ավելի քան  2000 ուսանողներով և 150 անձից բաղկացած ակադեմիական աշխատակազմով: Ղազարի համալսարանի դասախոսները հայտնի են իրենց մասնագիտական որակների առաջնորդությամբ: Նրանք նաև բիզնես առաջնորդներ են, նկարիչներ, իրավագետներ՝ ազգային և միջազգային մեծ հեղինակությամբ: Ղազարի համալսարանը ապահովում է բարենպաստ կրթական միջավայր և անհատական ոևշադրություն յուրաքանչյուր ուսանողի համար: Խազարի համալսարանի միջազգային համագործակցության աշխարհագրությունը ներառում է Հյուսիսային Ամերիկան, Ասիան և Եվրոպան: Ամուր միջազգային համագործակցությունը և ակադեմիական հարաբերությունները ստեղծվում են տարբեր միջազգային գործընկերությունների շրջանակում: Ղազարի համալսարանը իր զարգացման տարբեր փուլերում որպես թիրախ ընտրել է կոնկրետ ոլորտներ՝ ձեռք բերելու հաջողված փորձ և խթանելու համալսարանի կայունությունը:

Գորիի պետական համալսարան
Ռուզիան Մեկվաբիզե

 gsu.icic@gmail.com

Գորիի պետական համալսարանի առաքելությունն է պատրաստել մասնագետներ՝ զինված տեսական, մեթոդոլոգիական և գործնական գիտելիքներով, տեղական և միջազային աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով: Համալսարանը պատրաստում է ուսանողներ, ովքեր իրենց հաջողված գործունեությամբ կխթանեն ժամանակակից հասարակության տեղաշարժը  դեպի  զարգացած, ազնիվ, դեմոկրատական, բարոյական և բարեխիղճ հասարակություն: Այս առաքելության իրագործման նպատաով Գորիի համալսարանը ծավալում է հետևյալ գործունեությունը.

  • Ապահովում է մատչելի, որակյալ մասնագիտական և ակադեմիական /բակալավր, մագիստրատուրա/ կրթություն, որը համապատասխանում է տարածաշրջանի և երկրի հետաքրքրությունների շրջանակին՝
  • Ապահովում է անվտանգ և հարմարավետ կրթական միջավայր
  • Ապահովում է ուսանողների ակադեմիական և վարչական կազմի անհատական ներուժի և ստեղծարար հմտությունների զարգացում
  • Իրականացնում է հարատև կրթություն՝ առաջարկելով մասնագիտական կրթական ծրագրեր՝ ըստ հասարակության պահանջի
  • Ողջունում և խրախուսում է ուսանողների և անձնակազմի նախաձեռնությունները՝ համատեղ կառավարման միջոցով
  • Զարգացնում է գործընկերային հարաբերություններ վրացական և օտար առաջատար կրթական հասատատությունների հետ
  • Խրախուսում է ուսանողների և անձնակազմի անդամների ակադեմիական շարժունությունը:

Իլիայի պետական համալսարան
Սալոմե Շեդանիա
salome.shedania@iliauni.edu.ge

Իլիայի պետական համալսարանը՝   տեղակայված Թբիլիսիում, Վրաստանում, ձգտում է լինել առաջատար գիտահետազոտական համալսարան, որը կրթում և դաստիարակում է իր համայնքի բնակչությանը՝ նրանց զինելով քննադատական, վերլուծական, բարոյագիտական և ստեղծարար հմտություններով: Իլիայի պետական համալսարանը բաղկացած է չորս դպրոցներից և  29 գիտահետազոտական հաստատություններից՝ շուրջ 800 անդամներից բաղկացած  ակադեմիական կազմով և 14 000 ուսանողներով: Լինելով համեմատաբար երիտասարդ հաստատությոն՝ հիմնադրված 2006 թվականին,  այն դարձավ Վրաստանի և Հարավային Կովկասի  առաջատար բուհերից մեկը՝ ճանաչված իր գերազանցությամբ, մատուցած կրթության և գիտահետազոտության  որակով, ինչպես նաև Վրաստանի բուհական համակարգում բարեփոխումների իրականացման շրջանում իր առաջատար դիրքով և սոցիալական մեծ պատասխանատվությամբ: